Էկոնոմիկայի նախարարը և ԱԺ պատգամավորները Գորիսում հանդիպել են գործարարների և տնտեսվարողների հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքային այցով մարտի 8-ին Գորիս քաղաք էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նպատակը համայնքների գործարարների և տնտեսվարողների հետ հանդիպումն էր, համայնքային տնտեսության կարևոր ճյուղերում խնդիրների արձանագրումը, ինչպես նաև խնդիրների լուծման համար տնտեսվարողների առաջարկությունների քննարկումը:
Հանդիպման ընթացքում արձանագրվեցին տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները, ուսումնասիրության առարկա դարձան ներկայացված առաջարկները:
Նախարարը ներկայացրեց նաև պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը:
Երկուստեք կարեւորվեց հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
09 Մարտ, 2025 20:07
573