Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադայում նոր վարչապետ է նշանակվել Մարկ Քարնին․ նա մարտի 9-ին հավաքել է ձայների 86 տոկոսը։

Քարնին կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը հունվարին հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Մարկ Քարնին հանդես է գալիս Եվրոպայի և Ասիայի հետ ավելի սերտ համագործակցության օգտին, որպեսզի նվազեցնի ԱՄՆ-ի հետ առևտրից կախվածությունը՝ հարևան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման և Կանադայի ինքնիշխանության նկատմամբ ամերիկյան առաջնորդի հավակնությունների ֆոնին:

Բացի այդ, լիբերալների նոր առաջնորդը խոստացել է իրականացնել հիմնարար տնտեսական բարեփոխումներ, որոնք ներառում են միջին խավի հարկերի իջեցում, բյուրոկրատիայի կրճատում և նորարարության ու ներդրումների ակտիվ խթանում, Araratnwes.am-ի փոխանցմամբ` նշում է dpa գործակալությունը։

228