Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քանի՞ օտարերկրացի է Հայաստանում կացության թույլտվություն ստացել 2024թ.-ին։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարվա արդյունքների համաձայն Հայաստանում կացության թույլտվության կարգավիճակ է ստացել 7954 օտարերկրյա քաղաքացի, ևս 9745 մարդ ստացել է երկրում իրենց բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։

Ամենաշատ կացության թույլտվություն ստացել են հետևյալ երկրների քաղաքացիները՝
♦ Ռուսաստան՝ 3288
♦ Հնդկաստան՝ 1396
♦ Իրան՝ 766
♦ Ուկրաինա՝ 249
♦ Շրի Լանկա՝ 148

Օրինական բնակության վկայականներ ստացել են հետևյալ երկրների քաղաքացիները՝

♦ Ռուսաստան՝ 5411
♦ Հնդկաստան՝ 1328 
♦ Իրան՝ 890
♦ Չինաստան՝ 375
♦ Եգիպտոս՝ 243

222