Կառույցի բոլոր սկզբունքները խախտվում են․ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը քննարկվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով РИА Новости-ին։
Լավրովի խոսքով՝ ինքը կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ մանրամասն քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։
Լավրովը հանդիպման ժամանակ հայտարարել է նաեւ, որ ներկայումս կոպտորեն խախտվում են կազմակերպության բոլոր նպատակներն ու սկզբունքները։ Նա նշել է, որ Մոսկվան հույսը դնում է Սինիրլիօղլուի փորձի վրա՝ իրավիճակը բարելավելու համար։
11 Մարտ, 2025 15:59
863
ՌԴ-ն TRIPP–ին մասնակցելու դիմում չի ստացել, բայց բոլորը գիտեն մեր պատրաստակամության մասին․ Լավրով
15 Հոկտեմբեր, 2026 15:22
Լավրովն ու Ֆիդանը վերահաստատել են Ուկրաինայի հարցով համակարգման կարևորությունը
15 Հոկտեմբեր, 2026 14:47
Լավրովը և Ֆիդանը երեկ կարճ զրույց են ունեցել․ РИА Новости
15 Հոկտեմբեր, 2026 12:56