
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ:
«ՈՒԱԶ»-ի 20-ամյա վարորորդն իրավապահներին հայտնել է, որ մեքենայում առկա և գետնին թափված փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Հովքի տարածքով անցնող երկաթգծի մոտ` անհայտ անձից և չունի համապատասխան փաստաթուղթ։ Հայտնում են ՆԳՆ-ից:
«ԳԱԶելի» 47-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, որ թափքում առկա փայտանյութն իրենն է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։