Հայտնի է՝ Հայաստանից որ մարմնամարզիկները կմասնակցեն համաշխարհային համալսարանական ամառային խաղերին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին բացման հանդիսավոր արարողությամբ կմեկնարկեն Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեղեկացնում է, որ հուլիսի 16- 27-ը խաղերի անցկացման վայրն է Գերմանիայի Ռեին Ռուհրը՝ Դյուսելդորֆ, Հեսսեն, Բոխուն և Դուեսբուրգ քաղաքներով, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մրցումներին կմասնակցի սպորտային և գեղարվեստական մարմնամարզություններով, հետևյալ կազմով.
Սպորտային մարմնամարզություն
Մարզիկներ՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան և Մանե Պողոսյան:
Մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան և Հայկ Նազարյան:
Գեղարվեստական մարմնամարզություն
Մարզիկներ՝ Սիլվա Սարգսյան և Ջուլիետա Ավետիսյան:
Մարզիչ՝ Աննա Աբրահամյան:
16 Հուլիս, 2025 14:39
83