Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին։

«Այն պոտենցիալը, որ հատկացված է ձեզ որպես պետական ունեցվածք, ցանկալի կլինի մեր ունեցվածքը, որը դուք գնահատում եք ինչպիսին, որոշ մասնավորի ունեցվածք էլ գնահատեք, որը որ պարապուրդի է՝ ոչ մի ձևով չի օգտագործվում, որը ինչ-որ ձևով, կոոպերացիայով մի մեծ արդյունք տա»։

Պատգամավորը շեշտեց, որ անհրաժեշտ են ներդրումներ այս կամ այն շինությունը, որը որ ունի կոմունիկացիաներ, ենթակառուցվածքներ, այդ կոոպերացիայի արդյունքը մարդուն պետք է հարմար լինի։ «Կապ չունի՝ մասնավոր է, թե պետական, որովհետև դուք այն մարմինն եք, որ ամեն ինչ պետք է անեք, որ անշարժ գույք վաճառվի, որ ցանկացած տարածք օգտագործվի»,- եզրափակեց պատգամավորը։

245