
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է աշակերտների և ուսանողների՝ լսելու նրանց դիտարկումները, հուզող խնդիրներն ու առաջարկները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման, քննական թեստերի բարդության, հայերենի տիրապետման հստակ չափանիշների սահմանման և այլնի վերաբերյալ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կքննարկվեն գործընկերների հետ։ Նա նաև հայտնել է, որ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական և կայանալու են յուրաքանչյուր ուրբաթ՝ ապահովելով աշակերտների և ուսանողների ավելի ակտիվ ներգրավվածությունը կրթական համակարգի բարելավման գործընթացում։