Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կուրսկի շրջանում շրջափակված ուկրաինացի զինծառայողների կյանքը խնայելու Դոնալդ Թրամփի վերջին կոչի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել մարդասիրական նկատառումներով և նրանց հանձնվելու դեպքում երաշխավորում է ուկրաինական զինված ուժերի զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը՝ Ռուսաստանի օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կկայանա գերիների փոխանակում՝ 175-ը 175 անձի դիմաց ձևաչափով։ Բացի այդ, որպես բարի կամքի ժեստ, կտեղափոխվեն 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինծառայողներ, ովքեր բուժում են անցնում ՌԴ բուժհաստատություններում։
Ղեկավարները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել ջանքերը երկկողմ ձևաչափով ուկրաինական կարգավորման հասնելու համար՝ ներառյալ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերը նշված առաջարկները։ Այդ նպատակով ստեղծվում են ռուսական և ամերիկյան փորձագիտական ​​խմբեր։

437