Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Araratnews-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցին և ձեռք բերված պայմանավորվածություններին, կարծիք հայտնեց, որ Վաշինգտոնը փորձում է հնարավորինս արագ որոշակի լուծումների հասնել և դա գրանցել իրենց ակտիվում․ «Դրա համար այն, ինչ հիմա կարող է ենթադրվել կամ առաջարկ հնչել՝ դժվար է կյանքի կոչել և արդյունքում ինչ-որ մի կոմպոնենտ է հնարավոր լինում կյանքի կոչել և նաև պետք է հետևյալը նշել՝ Ուկրաինան դեռ չի մասնակցում գործընթացին և Եվրամիությունը նույնպես, նրանք պարզապես տեղեկացվում են, այսինքն՝ ըստ էության դեռևս խորքային բանակցություններ  չկան, սա չի կարելի դիտարկել որպես ռուս-ուկրաինական խորքային բանակցություններ։ Ռուսաստանի նկատմամբ դեռևս կա շատ լուրջ անվստահություն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի  կողմից և այնպես չէ Նահանգները վստահ է, որ  ՌԴ-ն գնալու է խնդրի խորքային լուծման, բայց փորձում է»։

Մեկնաբանելով Սպիտակ տան հաղորդագրությունը՝ երկու նախագահները կիսել են տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է լինի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելին, Վարդանյանն ասաց․ «Գիտենք, որ Թրամփի ադմինիստրացիան բավականին խիստ դիրքորոշում ունի Իրանի խնդրի հետ կապված և նաև ռուս-ուկրաինական ուղղությունում իր ակտիվությունը ինքը կապում է նաև այս՝ իրանական ուղղության հետ, հասկանալով, որ Ռուսաստանը ազդեցություն ունի Իրանի վրա և երկու երկրները շատ առումներով համագործակցում են ու կարծում եմ այս առումով Թրամփը առաջընթաց է գրանցելիհարկե շատերը կարող են ասել, որ դա ի հաշիվ մեկ այլ խնդրի»։

Հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները և Ռուսաստանը  կարող են  բանակցություններում շոշափել նաև հայ-ադրբեջանական խնդիրը, հաշվի առնելով այդ ուղղությամբ  Վաշինգտոնի վերջին օրերի ակտիվությունը ու երեկվա այն հայտարարությունը, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել ճգնաժամային շրջաններում իրավիճակը կայունացնելու հարցում, Վարդանյանը պատասխանեց«Իհարկե խոսը բոլոր կոնֆլիկտային ռեգիոններին է վերաբերում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական, և այո, տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այս առումով նույնպես ակտիվություն է ցուցաբերում, նաև որոշ վերլուծական, քաղաքագիտական շրջանակների թեզը, որ Թրամփի վարչախումբը հետաքրքրված չի լինելու Հարավային Կովկասով, այլ տեսակի քաղաքականություն է վարելու, ինչը մեղմ ասած՝ իրականություն չդարձավմենք տեսնում ենք, որ շարունակականություն նախկին և ներկա ադմինիստրացիաների քաղաքականությունումև կարծում եմ՝ կարող ենք նաև ենթադրություն անել, որ մենք ականատես կլինենք Միացյալ Նահանգների ավելի ակտիվ ներգրավվածության հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տիրույթում։ Եվ պարտադիր չէ Վաշինգտոնը միջնորդ հանդես գակարող են հայտարարություններով, առաջարկներով նպաստել հարաբերությունների կարգավորմանը»։

Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանը սպասելիքներ ունի ԱՄՆ-ից և փորձում է հնարավորինս օգուտներ ստանալ պայմանագիրը ստորագրելու դիմաց․ «Հատկապես այն առումով, որ Միացյալ Նահանգները ներդրումներ կանի Ադրբեջանում, կներգրավվեն տարբեր նախագծերում և հնարավոր է, որ այս պահին ձգձգումը, ՀՀ-ին ուղղված մեղադրանքները, նախապայմանները պայմանավորված են նրանով, որ Բաքուն այս պահին ավելի քիչ է շահելու, քան Հայաստանը, և մտածում են հասնել նրան, որ ԱՄՆ-ից ստանալ ակնկալվողը։ Բայց այստեղ մի հանգամանք կա՝ ԱՄՆ-ն որևէ  կերպ, անկախ ամեն ինչից, չի կարող նպաստել նրան, որ Բաքուն ավանտյուրաների դիմի, գնա էսկալացիայի և հակառակը՝ տեսնում ենք, որ Վաշինգտոնի մեսիջներն այնպիսին են, որ էսկալացիան անթույլատրելի է և հակառակը՝ պետք է հնարավորինս շուտ գնալ համաձայնության և այստեղ տեղին է հիշել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ուղերձը, որտեղ հստակ գրված էր, որ պետք է լուծել կոնֆլիկտը և գերիներին ազատ արձակել՝ առանց ինչ-որ տողատակերի»։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Բաքուն ԱՄՆ ակնկալիքները բավարարի՝ կարող է տնտեսական օգուտներ ստանալ․ «Այսինքն՝ այս դեպքում Միացյալ Նահանգերը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին կաջակցի ներդրումների տեսքով, որպեսզի հետագայում կոմունիկացիաները բացվեն և ավելի ստաբիլ ռեգիոն լինի սա։ Բնականաբար այդպիսի շահ է հետապնդում ԱՄՆ-ն, նամանավանդ հաշվի առնելով Թրամփի քաղաքականությունը, որը հիմնված է տրանսակցիոն տրամաբանության վրա»։


Գեղամ Ադյան

293