Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, որոնք կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Այս մասին հայտնում է Araratnews-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին;

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է Իմամօղլուն՝ նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը, կոռուպցիայի և կաշառակերության մեջ ներգրավված լինելու գործի շրջանակներում, նրա հետ ձերբակալվել են ավելի քան 100 պաշտոնյաներ, այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։

Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադրված չէ հանձնվել»։

Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում, քանի որ ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել՝ բողոքելով ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ․ բնակիչները ի նշան բողոքի հարվածում են կաթսաներին, միացնում ու անջատում են իրենց բնակարանների լույսերը:

«Կաթսայի խռովությունը» 2019 թվականի բողոքի ցույցերի կրկնությունն էր, երբ Իմամօղլուն հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չճանաչեց քվեարկության արդյունքները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հավաքված մարդիկ վանկարկել են «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր» կարգախոսը։ 

Քաղաքապետի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, նրա կալանավորումն անվանել է «նպատակային քաղաքական օպերացիա՝ ուղղված Թուրքիայի ապագա նախագահին վերացնելուն»։ «Սա ուղղակի հարված է ազգին, և մենք պայքարելու ենք»,- ասել է նա։

370