Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան հրամանագիր է ստորագրել Հանրապետության ասամբելան (միապալատ օրենսդիր մարմինը) ցրելու մասին։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Հանրապետության ասամբելան ցրելու և մայիսի 18-ին օրենսդրական ընտրություններ նշանակելու մասին»,- նշվում է փաստաթղթում։ Առաջիկա ընտրությունները կլինեն երրորդը վերջին երեք տարվա ընթացքում։

Խորհրդարանը ցրելու նախագահի որոշումը կայացել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորները քվեարկել են վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի գլխավորած կառավարությանը անվստահությունը հայտնելու օգտին՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի պայմաններում:

169