Երևանում «BMW»-ն բախվել է թունելի պատին. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում 36-ամյա Սուրեն Ա.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել ընթանալիս բախվել է պատին:
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
21 Մարտ, 2025 11:26
139