

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին՝ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն», - այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է Բանակի կերպափոխման հայեցակարգը։ Նախարարի խոսքով՝ մշակվել է նաև այդ հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։
«2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումը ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամով»,-հավելեց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ. «Շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման և վերականգնման աշխատանքներ»:
Մանրամասները՝ տեսանյութում