Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս 1 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը:

Այդ ծրագրի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, սակայն որոշվեց, որ հունվարին ևս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան աջակցությունը:

Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհետ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

348