Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։

Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցը հարցին՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է,  չի հերքել, խոստանալով պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։  Նշել, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով: 

Հ. Գ. Ավելի ուշ՝  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի և Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանի ասուլիսի ընթացքում հաստատվել է, որ Գյումրիում համայնքապետի թեկնածուներից Թուրքիայում կեցության իրավունք ունի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից Արտյոմ Ղարաղազարյանը:

 

 

1555