Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կրկին հանդիպել են Էր Ռիադում։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ կողմերը նախատեսում են քննարկել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների 30-օրյա դադարեցումը, ինչպես նաև Սև ծովում նավագնացության անվտանգությունը։

Նախօրեին Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Դրանք տևել են 12 ժամ։ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են նաև Սև ծովում խաղաղ առևտրային գործունեության վերականգնման հարցը։

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրադադարի ընդլայնումը դեպի Սև ծով քայլ կլինի դեպի ամբողջական զինադադար։

114