Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը՝ արդեն յոթերորդ անգամ։ Երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարել է՝ Բելառուսը կանգուն է և միշտ կլինի՝ չտրվելով սադրանքներին:

 

«Բելառուսում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան երկրներում, որոնք իրենց անվանում են դրա էտալոնը: Բելառուսի զարգացման մոդելը մարտահրավեր է նետում կեղծ ազատական արժեքներին»,- նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ հանրապետությունն ընտրել է անկախության և վստահ ապագայի ուղին։

 

«Շնորհակալ եմ մարդկանց, որոնք շարունակում են արևմտյան դրամաշնորհներ ստանալ և արտերկրից մեզ դասեր տալ: Ձեր՝ Հայրենիքը ծախածներիդ շնորհիվ, ավելի ճիշտ՝ ի հեճուկս ձեզ՝ մենք ավելի հզորացանք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նաև պնդել է, թե Բելառուսում խոսքի ազատության խնդիրներ չկան, սական իշխանությունը թույլ չի տա, որ այն օգտագործվի վատ նպատակներով: 

 

Լուկաշենկոն նաև մտահոգություն է հայտնել, թե ՆԱՏՕ-ի զորքերը Բելառուսի շեմին են և փորձում են ներքաշել իր երկիրը հակամարտության մեջ: Նա հավելել է՝ Բելառուսն ունի բազմաթիվ ընկերներ, որոնց թվում են եղբայրական Ռուսաստանը և հզոր Չինաստանը:

 

«Ես երջանիկ նախագահ եմ, իսկ Բելառուսն այն երկիրն է, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել: Կանեմ հնարավորը՝ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

130