Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն ու տարածքների հարցն է եղել։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը, և ոչ թե հակառակը: Սա մեզ համար ամենակարևորն է: Նախագահ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ, պատժամիջոցներ՝ տարբեր գործիքներ ռուսների վրա ազդելու համար, որպեսզի նրանք վերջ տան այս պատերազմին»,- ընդգծել է Զելենսկին։

Նախագահը հավելել է, որ Ուկրաինային անհանգստանում է այն, որ ամերիկացիները խոսում են իրենց երկրի մասին ռուսների հետ՝ առանց Ուկրաինային անմիջականորեն ներառելու այդ քննարկումներում։

173