Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է այն դրդապատճառները, որոնք օգնում են իրեն «դիմանալ» ուկրաինական հակամարտության ընթացքում։

Aaratnews.am-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական Le Figaro հրատարակությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ առաջին շարժառիթը ուկրաինացիների՝ ազատ աշխարհում ապրելու ցանկությունն է։ Երկրորդ շարժառիթը ռուսների նկատմամբ ատելությունն է։

Զելենսկու խոսքով՝ ինքը հասկանում է, որ այդպես խոսելն անքաղաքավարի է։ Նա, սակայն, հարկ չի համարում թաքցնել իր ատելությունը հատկապես պատերազմի ժամանակ։

«Իմ երրորդ դրդապատճառը պարզապես արժանապատվությունն է` մեր երկրի ու նրա ժողովրդի»,- ասել է նախագահը:

188