Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
30 Մարտ, 2025 16:05
460