Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում  բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է: Հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հեծանիվը կողաշրջվել է, դրանից հետո «Peugeot» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանվին։ «Chevrolet»-ի  ու «Peugeot»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը։

257