
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները և դատապարտում է նման մարտավարությունը։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սպառնալիքներն իսկապես լսում ենք, վերջնագրերը ևս: Մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, մենք դա համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով, դա կարող է բարդացնել իրավիճակը և «առաջացնել հետևանքներ, որոնք, մեծ հաշվով, ապագայում բազմապատիկ ավելի մեծ ջանքեր կպահանջեն լարվածության հերթական օջախի և, Աստված մի արասցե, բացահայտ հակամարտության վտանգը մեղմելու համար Մերձավոր Արևելքում, որտեղ այն արդեն բավականին բարձր է։ Մենք այլընտրանքային ճանապարհ ենք առաջարկում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։