Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են «Ford Transit»-ն ու «Opel Zafira»-ն․ կա վիրшվոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
30 Մարտ, 2025 18:25
286