Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ դեռ վաղ է Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ սկսելու համար։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ թղթակիցը Ռուբիոյին հարցրել է, թե արդյոք եկել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բարձր մակարդակով բանակցություններ սկսելու ժամանակը՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկումներից հետո։

Ռուբիոն պատասխանել է, որ ներկա փուլում գլխավորը տեխնիկական մակարդակում առաջընթացի հասնելն է։

«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ առաջընթաց գրանցենք տեխնիկական մակարդակում: Երկու կողմերն էլ շատ բան պետք է անեն, հատկապես ռուսական կողմը, որի հետ մենք երկար տարիներ չենք բանակցել»,- ասել է Ռուբիոն:

210