Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես պահպանել են բարեկամական կապերը, Մոսկվան նպատակաուղղված է Երեւանի հետ հարաբերությունների լիարժեք զարգացմանը եւ շահագրգռված է այդ առումով առարկայական զրույցներով։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կարծում եմ, որ պետք է խոսել կոնկրետ քայլերի մասին, որոնք պետք է լինեն առարկայական։ Այլ ոչ թե նյուանսների կամ ինչ-որ սենսացիաների մասին», - նշել Է դիվանագետը։

«Մենք ելնում ենք նրանից, որ մեր դիրքորոշումը որոշված է և՛ երկրի նախագահի կողմից, և՛ դոկտրինալ փաստաթղթերով։ Եվ այն ուղղված է հենց Հայաստանի և այդ երկրի ժողովրդի հետ հարաբերությունների լիարժեք զարգացմանը։ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ «պատմական համատեքստում այլ բան չէր էլ կարող լինել»,- նշել Է Զախարովան։

Նա շեշտել է, որ երկու երկրները հարևան են, հումանիտար շփումներ ունեն ոչ թե արհեստական, այլ բնական բնույթով։ «Մեզ վիճակված է աշխարհագրությամբ, ճակատագրով և պատմությամբ զարգացնել հարաբերությունները»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

645