
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ նրանք վերահաստատում են Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ զսպվածություն ցուցաբերելու, քայլեր ձեռնարկելու լարվածության թուլացման համար։
«Բոլոր ծագող հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով։ Մեր կողմից մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ օգնելու մեր գործընկերներին հաղթահարել առաջացած տարաձայնությունները՝ խաղաղության պայմանագրի կնքման համար», - ասել է Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նաև օգնել տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը և սահմանազատմանը՝ մարդասիրական հարցերը լուծելու համար։