Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մարտի 30-ի երեկոյան, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
30 Մարտ, 2025 14:44
492