Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրում կբարձրանա 3-5 աստիճանով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։
Մարզերում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
27 Մարտ, 2025 13:22
244