Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բավականին երկար փորձեցի չանդրադառնալ դասական իմաստով «կեղծ դիտորդություն» իրականացնող «Հայաքվե» նախաձեռնությանը, բայց էլ չի ստացվում։

Փաստորեն «դիտորդները» խնդիր են տեսնում, որ ընտրողին մատուցվող քվեաթերթիկները դասավորված են ըստ հերթականության՝ այսինքն՝ սկզբում 1-ն է, հետո`2-ը, հետո`3-ը ու էդպես շարունակ։

Բնականաբար, եթե ՔՊ-ն լիներ 2-րդ համարը և քվեաթերթիկները էնպես տային, որ վերևում 2-ը լիներ, դա կհամարվեր խնդիր, բայց եթե մեր քվեաթերթիկը 1-ինն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ էլ պետք չէ։

Չնայած վստահ եմ, որ որոշ «վայ-դիտորդների» ձեռքը ճար լիներ իրենց քաղաքական պատվիրատուների տարիների նման կառուսել էլ կֆռացնեին տեղամասերում։

531