Ահազանգ՝ ծերանոցի ծերերին ուղղորդում են ընտրել Մարտուն Գրիգորյանին․ Դատախազությունը ուսումնասիրում է ահազանգը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քիչ առաջ ահազանգ էինք ստացել գյումրեցիներից, որ Գյումրու ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը իր հաստատության խնամքի տակ գտնվող ծերերին ստիպողաբար ուղղորդում է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։ Ահազանգի հետ կապված civic․am-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազություն։
Դատախազությունիվ հայտնել են, որ ահազանգի մասին տեղյակ են և այժմ դատախազությունը ուսումնասիրում է ահազանգը։
30 Մարտ, 2025 14:06
761