Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն «կգոյատեւի» ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետում։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ դիվանագետը շեշտել է, որ «սա ուժեղ դաշինք է»՝ պատասխանելով իսպանական El Mundo թերթի հարցին, թե արդյոք կազմակերպությունը «կգոյատեւի» Թրամփի կառավարման ժամկետում․ նա շեշտել է՝ «Ես վստահ եմ»:

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի հայտարարման ֆոնին առևտրային պատերազմի առնչությամբ Կալլասը կարծում է, որ Թրամփի հետ հարաբերություններում հավասարակշռություն է անհրաժեշտ։

«Եթե ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսի իր դաշնակիցների հետ, ապա Չինաստանն իսկապես կշահի դրանից»,- կարծում է նա։  Նրա խոսքով՝ Բրյուսելն այժմ փորձում է համաձայնության գալ ամերիկյան կողմի հետ։

149