ԿԸՀ-ն հրապարակել է 14:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ: Հայտնում են ԿԸՀ-ից:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25,255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32,322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը:
30 Մարտ, 2025 15:02
569
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
28 Մարտ, 2025 23:02
Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ընտրություններից առաջ հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները
24 Մարտ, 2025 10:13
Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ
13 Մարտ, 2025 17:34