Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԸՀ-ն հայտնում է, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարողեն փոխել իրենց քվեարկության վայրը:
Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, կարող են մինչև մարտի 18-ը՝ ժամը 14։00-ն, դիմում ուղարկել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։
Մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։
13 Մարտ, 2025 17:34
120