
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։
«Դրանով կատարվել են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (դիտորդի գործունեության խոչնդոտում) և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիության խախտում) նախատեսված արարքներ։ Այժմ պատրաստում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Civic.am-ին հաջողվեց պարզել, որ դիտորդի աշխատանքը խոչընդոտած հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքի քվոտայով հանձնաժողովի նախագահ նշանակված Երվանդ Գաբրիելի Պետրոսյանն է։