Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM):

 

Դատարանի որոշմամբ, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ այդ որոշման կիրառմամբ «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» է հասցվելու։

272