Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ:
Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Հայտնում են ՆԳՆ-ից:

Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները:

Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով:

Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

443