Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող նախապես հայտարարված հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ և նախագծով հետաքրքրված անձինք: Քննարկմանը ներկայացվել են նախագծի հիմնական կարգավորումները և նպատակը:

Հանրային քննարկումն իրականացվել է հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են բանավոր առաջարկներ և դիտարկումներ։

255