
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
"Ես որևէ առնչություն չունեմ տվյալ դեպքի հետ։ Հստակ ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ։ Նաև մենք ունենք ընդհանուր ընկերներ, մենք վաղը ընտրություններից հետո իրար աչքերի մեջ նայելու ենք։ Եթե իրավապահ մարմինների կողմից իրականացվել է որևէ խտրական վերաբերմունք ընդդիմության կամ իշխանության թևի ներկայացուցիչների հանդեպ ես ձեր հետ համատեղ կպայքարեմ նման երևույթների դեմ"․ - Հանրային հեռուստաընկերության կազմակերպած Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճին ժամանակ ասաց ՔՊ թեկնածու Սարի Մինասյանը "Մեր քաղաքը" դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն և քրեական ոստիկանությունը խուզարկություններ են իրականացրել Գրիգորյանի առանձնատանը։ Ձերբակալվել են պատգամավորի հայրն ու որդին, որը ավագանու թեկնածու է։
Մանրամասները՝ տեսանյութում