Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

 

Հիմքը այդ արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքներն են. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներ:

 

Մասնավորապես՝

 

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը.

 

- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները.

 

- արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ նախատեսված ձեռքերը լվանալու համար, ապահովված տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով.

 

- արտադրական շինությունում պահվել է արտադրական հագուստ, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ (զոդման սարք, մալուխներ, շինանյութ և այլ իրեր).

 

- առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը.

 

- պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի.

 

- սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:

 

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

116