Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս մտադիր չէ ռազմական օգնության փաթեթներ տրամադրել Ուկրաինային. նա կօգտագործի զենքի մատակարարումների հարցը որպես Կիևի վրա ճնշման լծակ։

Այս մասին հայտնում է Araratnews.am-ը՝ մեջբերելով Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերի Judging free YouTube ալիքում արված հայտարարությունը։

«Դժվար է պատկերացնել, որ Թրամփը կվերադառնա Կոնգրես՝ խնդրելու ավելի շատ զենք, որպեսզի մենք կարողանանք շարունակել աջակցել ուկրաինացիներին»,- ասել է նա։

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը կարող է օգտագործել Կիևին ռազմական մատակարարումների գործոնը որպես ճնշման միջոց և Ուկրաինայից պահանջել դադարեցնել ռազմական գործողություններն ու սադրանքները։
«Կարծում եմ՝ Թրամփը ուկրաինացիների վրա առավելություն ստանալու համար կասի, որ չի կարող վերադառնալ Կոնգրես, նա ձայներ չունի, ուստի ավելի լավ է դադարեցնեն այն, քանի դեռ զենքերը չեն սպառվել», - ասել է Միրշայմերը։

Մարտի սկզբին Միացյալ Նահանգները կարճ ժամանակով դադարեցրել էր ռազմական օգնության մատակարարումը Ուկրաինային, սակայն վերսկսել է դրանք Սաուդյան Արաբիայում Կիևի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո: 

312