Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ սխալ հաշվարկները հանգեցրել են աղետի, որի համար պատասխանատու է Արևմուտքը: Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ և Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Judging Freedom YouTube ալիքում:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը ռազմավարական առումով հիմարություն էր: Եվ, ի վերջո, այն աղետ դարձավ Ուկրաինայի համար», - ասել է Միրշայմերը:
Նա ենթադրում է, որ արևմտյան երկրները սկզբում «մտածել են, որ բարոյապես ճիշտ են»՝ Ուկրաինային այս ճանապարհով մղելով: Սակայն, պրոֆեսորի կարծիքով, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ նրանք հանրապետության ժողովրդին աղետի մեջ են գցել:
Մերշայմերի կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունը, հավանաբար, կսառեցվի, ոչ թե կլուծվի, ինչը կհանգեցնի Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի միջև «թունավոր հարաբերությունների» և տարածաշրջանում «մեծ անկայունության» առաջացման։