Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն «Մայրի» ՀԿ-ն դեկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, հրավիրում է մասնակցելու տարեվերջյան, իրականացված մի շարք ծրագրերի, աշխատանքների ամփոփիչ մշակութային միջոցառմանը: Ծրագրում նախատեսված է ցուցահանդես֊վաճառք, որտեղ հյուրերին հնարավարություն կընձեռվի տեսնելու և ձեռք բերելու «Մայրի» ՀԿ-ի սաների պատրաստած յուրահատուկ աշխատանքները։ Նախատեսվում է նաև Ֆրենսիս Բերնեթի «Խորհրդավոր պարտեզը» պատմվածքի ինքնատիպ բեմական ցուցադրում։ Միջոցառմանը իրենց ելույթով հանդես կգան նաև «Մայրիի» փոքրիկ երգչախումբն ու թատերական խմբակը։ Կազմակերպիչները սիրով հրավիրում և սպասում են Ձեզ։ Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 091210737 հեռախոսահամարով, կամ այցելել Եղբայրության 11 հասցեում, Գարեգին Նժդեհի մետրոյի հարևանությամբ գտնվող գրասենյակ։

 

 

 

 

884