
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացիներն իրենց հարցերը, առաջարկներն ու մտահոգություններն այսուհետ կարող են ուղղել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Վերջին շրջանում ստանում եմ բազմաթիվ նամակներ, որոնցում բարձրացնում եք տարբեր հարցեր և ակնկալում անձնական պատասխաններ։ Կարևորում և գնահատում եմ յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը մասնակիցը լինելու մեր երկրի զարգացման չափազանց կարևոր գործում։ Կարծում եմ, որ արդյունավետ կառավարման հիմքում ընկած են առողջ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Համոզված եմ, որ անմիջական կապը կօգնի մեզ ավելի մեծ տեմպով բարելավել հարկային և մաքսային ծառայությունների որակը, ստեղծել առավել հասանելի համակարգեր և միասին ավելի արդյունավետ անցնել բարեփոխումների ճանապարհը»,- Ֆեյսբուքում գրել է Էդուարդ Հակոբյանը։