
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 57 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 34 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 62 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 40 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: