
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: «Կամուրջ» մշակութային կենտրոնը ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի երկար սպասված, աննախադեպ «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը։ Իր տեսակով այն իսկական տոն կդառնա պարասերների համար։ Հանդես կգան հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև պարային խմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից: Փառատոնը նշանակալից կդառնա տարբեր ազգերին հատուկ յուրօրինակ կատարումներով: Փառատոնին կնախորդի մի յուրատեսակ արարողություն ևս. կկայանա մասնակից խմբերի շքերթ-հանդիություն, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով: Փառատոնը նպատակ ունի ավելի զարգացնել միջմշակութային կապերը ազգերի միջև: Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am–ից։