Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի տեղեկություններով՝  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին՝ կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից չորսը կալանքի տակ են։

271