
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք հանդիպման ժամանակ չեն քննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չեն լինի, Ուկրաինան ընդհանարպես օրակարգում չէ»,- նշել է նա։
Բրյուսը շեշտել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է միայն դեսպանատների աշխատանքը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ստամբուլում ընթացող բանակցություններում երկու երկրների պատվիրակությունները կշարունակեն աշխատել դիվանագետների աշխատանքում առկա խնդիրների վերացման ուղղությամբ։ Պատվիրակությունները կգլխավորեն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քալթերը։