Ո՞րն էր ՀՀ շրջանների մեծ մասում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պարզաբանումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:
Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:
Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:
10 Ապրիլ, 2025 10:17
429