
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները բանակցություններ են սկսել Ստամբուլում. այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ТАСС-ը։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունից հայտնել էին․ որ հանդիպմանը կքննարկվի երկու երկրների դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցը։ Ռուսաստանը խորհրդակցություններում ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քալթերը։
Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները Ստամբուլում տեղի էին ունեցել փետրվարի 28-ին․ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «քննարկումներն անցել են իմաստալից և գործնական ձևով»։